Օղի «Ավշար հոնի» - HelpMe.am

Օղի «Ավշար հոնի»

№ 4-ը 42-ից - Մրգային օղի
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Արտադրող՝ Ավշարի Գինու Գործարան

Մրգերից և հատապտուղներից ոգելից խմիչքներ շատ երկրներում են պատրաստում: Դրանք սովորաբար թափանցիկ են և ունեն չոր համ, հաճախ բավականին թունդ են:
Այս յուրահատուկ համով խմիչքը պատրաստելու համար օգտագործում են վայրի, մանր, ոչ շատ բուրավետ հոնի պտուղներ: Հոնը հավաքելուց հետո ուղարկում են վերամշակման, որտեղ պտուղը առանձնացնում են կորիզից, ստանում են հյութ և պահում էմալապատ տարաներում: Ֆերմենտացված նյութը կրկնակի թորվում է (ավանդական կրկնակի թորում) պղնձե անոթներում մինչև 60%, ինչը թույլ է տալիս պահպանել բույրը առավելագույն չափով: Հոնի սպիրտը խառնում են զտված ջրով մինչև ստացվի 45%: Միախառնելուց հետո պատրաստի խմիչքը 2-3 ամիս թողնում են «հանգստանա», որի ընթացքում այն դառնում է ավելի փափուկ:
«АВШАР հոնի» օղին առաջարկվում է 0.5 լ տարողությամբ օրիգինալ շշերով: Պիտակի ձևաորման համար օգտագործվել է հստակ, նուրբ էլեմենտներ՝ ընգծելով խմիչքի պրեմիում կարգի հատկանիշները: Այս ըմպելիքի համն ու հոտը միանգամայն արտակարգ են – թվում է, թե թարմ միրգ ես ուտում, սակայն բուկետը եթերային է, ինչպես թանկարժեք օծանելիքը: Խմիչքը լրիվ թափանցիկ է:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար