"ԱՐՑԱԽ ՕՀԱՆՅԱՆ" 10 ՏԱՐԻ - HelpMe.am

"ԱՐՑԱԽ ՕՀԱՆՅԱՆ" 10 ՏԱՐԻ

Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Արտադրող՝ "Արցախ Բրենդի Կոմպանի" ՓԲԸ

«Արցախ Օհանյան 10» հին կոնյակը - նոր, յուրօրինակ առասպել է` ստեղծված լեգենդար հայկական կոնյակագործության ավանդույթներով: Միայն տեղական խաղողի տեսակներն են օգտագործվում այս կոնյակի պատրաստման համար, որոնք հավաքվում են ղարաբաղյան լեռների լանջերից: «Արցախ Օհանյան 10» կոնյակի գույնը պարզ է, թափանցիկ` բյուրեղյա փայլով, մուգ ոսկեգույն, շագանակի երանգով: Բույրը` ներդաշնակ, շոկոլադի և վանիլի մեղմ երանգների գերակշռությամբ, որը հավաստում է կաղնու տակառներում հնացված հին կոնյակների սպիրտերի առկայությունը: Զգացվում է բուրավետ ծաղիկների և վանիլի թույլ բույր: Վերջնահամում զգացվում է հաճելի ջերմություն` ներդաշնակ բույրով, որը յուրահատուկ է միայն բարձրակարգ հնացված կոնյակներին:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար