Արտադրող՝ "ՄԱՊ" ՓԲԸ
Խաղողի սպիտակ կիսաքաղցր գինի: Բերքահավաքը իրականացվում է հոկտեմբերի առաջին կեսին` ապահովելով բնական կիսաքաղցր գինու ստացումը: Պատրաստված է Արարատյան դաշտավայրում աճեցրած Կանգուն և Ռքածիթելի խաղողի սորտերից: Ունի թարմ մրգային և ծաղկային բույր, հաճելի հետհամային թթվություն: Մատուցման ջերմաստիճանը` 16-18°C: Խորհուրդ է տրվում մատուցել աղանդերի և մրգերի հետ։