Արտադրող՝ "ՄԱՊ" ՓԲԸ
Պատրաստված է մրգային գինիներին բնորոշ դասական տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս պահպանել մրգերի բնական համն ու բույրը, ինչպես նաև օգտակար հատկությունները: Գինու հումք է հանդիսանում հայկական արևահամ նուռը: Ունի թարմ նռան բույր և հետհամային մեղմ թթվություն: Խորհուրդ է տրվում մատուցել 12-14°C աստիճանում: Մսային կերակրատեսակներից այս տեսակ մրգային գինիները նախընտրելի է մատուցել գառան` ոչ յուղոտ մսի հետ: