ԱԲԳԱՐ ԱՐՔԱ - HelpMe.am

ԱԲԳԱՐ ԱՐՔԱ

Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Արտադրող՝ "Իջևանի գինու-կոնյակի գործարան" ՓԲԸ

Հնեցումը: 40 տարեկան
Թնդ.: 43% ծավ.
Տարող.: 0,7 լ

40-ամյա «Աբգար Արքա»-ն Իջևանի գինու-կոնյակի գործարանի պարծանքն է և Հայաստանի հայտնի կոնյակներից մեկը: Այն պատրաստված է հին գիրք-տուփի տեսքով` հորթի բնական կաշվից ձեռքով հատուկ պատրաստված կազմով, ոսկյա դրոշմադրվագով շապիկով և կռնակով, թավշակաշվե ներքին հարդարմամբ: Գրքի առաջին էջերը ներկայացնում են Հայկական Միջագետքի պատմությունից համառոտ ուրվագիծ, ինչպես նաև մեծ հայ թագավորի` Աբգար 5-րդի իշխանության ժամանակների քարտեզ` կազմված Հայաստանի պատմության ինստիտուտի կողմից: Հենց նրա` Հայաստանի պատմության մեջ առաջին քրիստոնյա արքայի անվամբ էլ կոչվում է այս կոնյակը: Գրքի վերջին «էջն» ամենացանկալին է` 40-ամյա «Աբգար արքա» կոնյակի շիշը: Շիշն ինքնին պատված է հմուտ հայ նկարիչ-դրոշմահատի ձեռքով արված դրաշմազարդերով: «Աբգար արքա»-ն հատուկ կոնյակ է հատուկ առիթների համար:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար