Հավանա - HelpMe.am

Հավանա

№ 576-ը 863-ից - Ռեստորաններ - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Աշխատանքային ժամեր՝ 10:00-00:00

Հավանայի ոճային բազմազանությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր անձի՝ անկախ տարիքից, սեռից, նախասիրություններից, ճաշակից, ազգությունից ու տրամադրությունից գտնել, իր ուրույն հատվածը Հավանայում և զգալ լիարժեք ապահով ու ընդարմացած:
Հավանայի խոհանոցն առաջարկում է հյուրերին ճաշատեսակների լայն բազմազանություն՝ ներկայացնելով հայկական, արևելյան, սլավոնական, եվրոպական և լատինամերիկյան խոհանոցները:
Հավանա ռեստորանային համալիրի շոու առաջարկները առանձնանում են իրենց ոճով, տեսակով և շքեղությամբ: Ամենօրյա շոու ծրագրերը՝ հագեցած հայկական էստրադայի ամենաթրենդային արտիստների կատարումներով, թեմատիկ շոու նախագծերով, Հավանա շոու բալետի մինի մյուզիքլերով, լուսային ու ձայնային գերժամանակակից տեխնիկայով ընդգծում են հյուրերի տոնական տրամադրությունն ու յուրաքանչյուր հյուրի համար ապահովում կատարյալ ժամանց: Իսկ սեզոնային թեմատիկ միջոցառումները, մասնավորապես ջրային պարահրապարակով փարթիները և այլն, ալտերնատիվ ժամանցի լայն հնարավորություն են տալիս հասարակությանը:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար