ՃԱՆՈ ՌԵՍՏՈՐԱՆ - HelpMe.am

ՃԱՆՈ ՌԵՍՏՈՐԱՆ

star
5
comment 1
№ 54-ը 847-ից - Ռեստորաններ - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Սնունդ
rating
Սպասարկում
rating
Գին/Որակ
rating
ՀՀ, Երևան, Տիգրան Մեծ պող. 59
+374 60 501946; +374 95 232820, +374 77 232860
http://www.jano.am ; https://www.facebook.com/pg/Janorestaurant/about/?ref=page_internal

«Ճանո» արագ սննդի խանութը հիմնադրվել է 1946 թ. Հալեպում՝ Հակոբ-Ճանո Ղազարյանի կողմից: Հակոբ-Ճանոն ծնվել է Հալեպում 1926 թ., Եդեսիայի Կարմունջ գյուղից տեղահանված և 1920 թ. Հալեպում հաստատված Փեթրենց Արուշի ընտանիքում: 12 տարեկանից սկսել է աշխատել՝ Հալեպի մոտակա գյուղերից խաղող էր բերում և վաճառում տան մոտ գտնվող խանութներից մեկի մոտ: 1946 թ. վարձակալում է այն խանութը, որի առջև տարիներ շարունակ խաղող էր վաճառում: Խանութը իր յուրահատուկ տեսականիով շուտով հայտնի է դառնում, որտեղ մատչելի գնով համեղ ուտեստ էր մատուցվում և մարդիկ ոտքի վրա արագ սնունդ էին համտեսում և գինի խմում: Սա իր տեսակի մեջ Հալեպում եզակի խանութներից մեկն էր:1950 թ. Հակոբ-Ճանոն ձեռք է բերում եփված թռչնամիս վաճառելու առաջին արտոնագիրը՝ Հալեպի իշխանություններից, այդպիսով հիմք դնելով իր տեսակներից մեկի՝ հատուկ բաղադրությամբ պատրաստված հավի վաճառքին: Նկատելով հայկական երաժշտության պակասը և ցանկանալով, որ հայոց լեզուն մշտապես հնչի մարդկանց ականջներում Հակոբ-Ճանոն իր խանութում դնում է բարձրախոսներ, որպեսզի բոլոր այցելուները լսեն հայկական երաժշտություն, ձեռնարկում է նաև հայկական ձայնասկավառակների և երգարանների հրատարակում: Նա առաջիններից էր, որ Հայաստանից դուրս հրատարակում է Սայաթ-Նովայի հայերենով երգարանը: Հետագա 20 տարիների ընթացքում նա հավաքում ու տպագրում է ժամանակակից երգերի սկավառակներ և 13 երգարան:  Այսպիսով խանութը երկար տարիների ընթացքում մեծ անուն է ձեռք բերում Հալեպի հայ համայնքի շրջանակներում: 1986 թ. Հակոբ-Ճանոն մահանում է, իր գործը փոխանցելով միակ որդուն՝ Հարությունին: Նա ոչ միայն շարունակում է հոր գործը, այլ կրկնապատկում ճաշատեսակները և մեծացնում խանութի համբավը:  Մինչև 2011 թ. սիրիական քաղաքացիկան պատերազմի սկիզբը 65 տարի արագ սննդի խանութը գործում է նույն վայրում, օրեցօր ավելացնելով իր հաճախորդների թիվը: Դժվարին պայմաններում ի վերջո Հարությունը որոշում է կայացնում տեղափոխվել Հայաստան և 2013 թ. Տիգրան-Մեծ փողոցում բացում է «Ճանո» ռեստորանը, որտեղ բացի արագ սննդի կետից առ այսօր գործում է նաև ռեստորան:

Աշխատանքային ժամեր՝ 11:00-23:45

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 61 25
    Nelly Khachatryan
    star

    Perfect eastern cusine

    I love everything about this place - deliciuos food that will amaze you every time with something new, warm atmosphere, nice service. They have special offer chicken with picles and hummus and specially grilled bread that is my family’s favorite. Their basturma surdjukh hummus ...ect is extremely delicious. I love the fact that they deliver all these tasties anywhere you want

    facebook ok twitter vkontakte linkedin