ՀՀ, Երևան, Մեսրոպ Մաշտոցի պող. 27
+374 43 011118
http://cafechampagne.am ; https://www.facebook.com/CafeChampagneARM/
Աշխատանքային ժամեր՝ 11:00-23:00
2016 թվականի ամռանը բացած այս վայրը հասցրել է սիրվել, ինչպես երիտասարդների, այնպես էլ մեծահասակների կողմից։
Cafe Champagne-ը տարբերվում է իր խոհանոցով։ Արտերկրում վերապատրաստված խոհարարները սննդի ամեն տեսակը պատրաստում են յուրահատուկ ձեռագրով։ Եթե մեկ այլ վայրում կարելի է վայելել գինով պատրաստված սթեյքեր, ապա այստեղ այն բացառապես պատրաստվում է շամպայնի մեջ և մատուցվում հատուկ պատրաստված սոուսով։
Նշենք նաև, որ շամպայնի հետ ասոցացվող որևէ այլ վայր չի գործում Երևանում։ Սրճարանն ունի ընդհանուր սրահ` նախատեսված մոտ 40 անձի համար և 2 VIP սրահ, որտեղ կարող եք նաև կալյան պատվիրել։ Այստեղ կարող եք անցկացնել ինչպես ընկերական, այնպես էլ գործնական հանդիպումներ։