Արշավներ - HelpMe.am

Արշավներ

Մաքրել
  • ԷՔՍՏՐԵՄԱԼ ՏՈՒՐԵՐ ՔԱՌԱՑԻԿԼՆԵՐՈՎ

    Վայրի Սաֆարին առաջարկում է  2 տուր փաթեթ՝ ստանդարտ և VIP.

    Ստանդարտ փաթեթ -1 կվադրոցիկլ 2 ուղևոր (անձը `45,000 դրամ,հարմար Է զույգերի համար):

    Vip փաթեթ -1 կվադրոցիկլ 1 ուղևոր (անձը` 65,000 դրամ):

    Փաթեթները ներառում են`

    - երկկողմանի տրանսֆեր (Երևանից-Ծաղկաձոր և հետադարձ) Mercedes Benz Vito minivan-ով

    - հյուրասիրություն

    .- ինստրուկտաժ

    - նախավարժանք

    - սաֆարիի առաջին մեկնարկ դեպի բարձրադիր լեռներ

    - խորովածի պատրաստում և համտեսում բնության գրկում

    - երկրորդ մեկնարկ դեպի առավել դժվարանցանելի վայրեր և վերադարձ դեպի մեքենան

    Տուրը իրականացվում է Ծաղկաձորի Թեղենիս բարձրունքին ժամը 10:00-ից մինչև-17:00-ը ամեն օր: Մասնակիցները կանցնեն արդեն նախապես քարտեզագրված 20 կմ-անոց էքստրիմով և արկածներով լի ճանապարհ հմուտ ինստրուկտորի հետ միասին: Վարել կարող են  18 տարեկանը լրացած անձինք,իսկ որպես  ուղևոր տարիքային սահմանապակում չկա:

    Wild Safari Տուրի ընթացակարգ

    Ժ.10:00 –դիմավորում ենք  տուրի մասնակիցներին Հանրապետության Հրապարակում և նորագույն արտադրության Mercedes-Benz Vito minivan-ով ուղևորվում դեպի Ծաղկաձոր:

    Ժ.11:00 –ժամանում ենք  Ծաղկաձոր` կվադրոցիկլերի մեկնարկի վայր:

    Ժ.11:00-11:30-ինստրուկտաժ  անվտանգության կանոնների վերաբերյալ,նախավարժանք և փոքրիկ հյուրասիրություն:

    Ժ.11:30 - Safari-ի առաջին  մեկնարկ՝ 2018թ.-ի նոր սերնդի կվադրոցիկլերով դեպի բարձրադիր լեռներ,վայրի բնության գեղատեսիլ վայրեր,ինչպես նաև ճանապարհին ծանոթություն  հայկական հնադարյան խաչքարի հետ:

    Ժ.13:00-առաջին կանգառ,որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան իրենք իրենց ձեռքերով պատրաստելու հայկական համեղ խորոված և համտեսել այն,ինչպես նաև փոքր-ինչ hանգստանալ և լուսանկարվել:

    Ժ.14:30 - Safari-ի երկրորդ մեկնարկ, ավելի բարձրադիր և դժվարանցանելի լեռնային տեղանքների հաղթահարումով վերադարձ դեպի մեկնարկի կետ:

    Ժ.17:00 -մեր հմուտ վարորդը նույն մեքենայով Ձեզ ապահով կտեղափոխի Երևան:

    Պ.Ս. Մինչ տուրի մեկնարկը բոլոր մասնակիցների հետ ստորագրվելու են ապահովագրական պայմանագրեր:

    Մանրամասն...

    Share now share facebook ok twitter vkontakte linkedin
  • Նեթվորք արշավ Արցախ (Ծմակահող)

    Հունիսի 22-ին՝ շաբաթ օրը, «Նեթվորք արշավներ»-ը մեկնում է երկօրյա ուղևորության դեպի Արցախ։

    Երթուղու երկարությունը` 10 կմ:

    Տոմսի արժեքն է՝ 
    - 17 900 ՀՀ դրամ` ՕՆԼԱՅՆ / 18 400 ՀՀ դրամ՝ ԿԱՆԽԻԿ գնելու դեպքում։
    Տոմսի արժեքը ներառում է արշավի ընթացքում դժբախտ պատահարներից ապահովագրման ֆոնդի 500 ՀՀ դրամ վճարը: Տոմսի արժեքը ներառում է նաև գյուղում նախաճաշի և գիշերակացի վճարը։

    ԱՐՇԱՎԻ ՈՂՋ ՇԱՀՈՒՅԹՆ ՈՒՂՂՎԵԼՈՒ Է ԶԻՆՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ:

    Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ են հարմարավետ կոշիկներ (2 զույգ), գուլպաններ (2 զույգ), զանգապաններ (բախիլ), հարմարավետ ու տաք հագուստ, անձրևանոց, ուսապարկ, գլխարկ, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

    Արշավն իրականացվում է միկրոավտոբուսով:
    Մասնակիցների առավելագույն քանակը 20 է:
    Մեկնարկը Կոմիտասի պուրակից է (Կոնսերվատորիայի շենքի դիմաց):

    Մանրամասն...

    Share now share facebook ok twitter vkontakte linkedin
  • ԳԵՂԱՐՈՏԻ ՋՐՎԵԺ

    Օգոստոսի 4-ին՝ առավոտյան 08:00

    Հանդիպման վայրը - Սախարովի հրապարակ

    Արժեքը՝ 5.000 դրամ

    Մանրամասն...

    Share now share facebook ok twitter vkontakte linkedin
  • ԴԱԴԻՎԱՆՔ - ԺԻՆԳՅԱԼԻ ՏՈՆ

    Մայիսի 11-ին՝ առավոտյան 08:00

    Հանդիպման վայրը - Սախարովի հրապարակ

    Արժեքը՝ 8.000 դրամ

    Մանրամասն...

    Share now share facebook ok twitter vkontakte linkedin
  • ԱՐՄԱՂԱՆ - ՃԱՅԵՐԻ ԿՂԶԻ ՆՈՐԱՏՈՒՍ

    Հունիսի 30-ին՝ առավոտյան 08:00

    Հանդիպման վայրը - Սախարովի հրապարակ

    Արժեքը՝ 5.500 դրամ

    Մանրամասն...

    Share now share facebook ok twitter vkontakte linkedin