ALGA Celebration Hall - HelpMe.am

ALGA Celebration Hall

№ 396 from 663 - Restaurants - Yerevan
user
* All reviews will pass moderation before posting
Attach a photo
  • 1
    ՎՍՄՆ

    Սպասարկման որակի բարելավում

    Վերջերս ԱԼԳԱ հանդիսությունների սրահում հարսանիքի էի, առաջին հայացքից ամեն ինչ շատ գեղեցիկ էր ու հարմարավետ դասավորված, ուտեստների մատուցումը՝ սեղաններին հարմարեցված պտտվող սկավառակով, շատ հետաքրքիր էր և օրիգինալ: Սակայն հետո, կամաց-կամաց բախվեցինք մի քանի շատ կոպիտ ու աչք ծագող բացասական երևույթների հետ, որի ներքո ջնջվեց առաջին հայացքից շատ դրական տպավորությունը: Եթե իմ այս արձագանքը թույլ չեք տա հրապարակվի ձեր կայքում (հասկանալի պատճառներով), այնուհանդերձ, հուսով եմ ղեկավարությունը, իր հետագա հեղինակությունը բարձր պահելու համար, պատշաճ ուշադրություն կդարձնի բարձրացված հարցերին: Իսկ խոսքը վերաբերում է առաջին հերթին մատուցողների սպասարման որակին: Ասեմ, որ փաստորեն իմ բախտը բերել էր և ես հայտնվել էի հարսանիքի տերերի սեղանին, որի կողքը անդադար պտտվում էին և առանց որևէ ակնկալիքի բերում ամեն ինչ, ինչ անհրաժեշտ էր: Այնինչ ես հետո տեղեկացա, որ նման վերաբերմունքի արժանացել է միայն ու միայն այդ սեղանը, մնացածի մոտ եղել է ինքնասպասարկում՝ ափսեները փոխելու և այլ հարցերում, իսկ սուրճ ընդհանրապես շատ սեղաններին չի մատուցվել: Հաջորդ զարմանքս այն էր, որ բարձր տեխնոլոգիաների ու ամենուրեք հասանելի կապի մեր ներկա դարում կարող է նման հանդիսությունների սրահը ինտերնետ կունենալ, որից նման դեպքերում շատ անհրաժեշտ է օգտվել: Վերջում ցանկանում եմ նշել մի շատ տհաճ տպավորության մասին, որը պատիվ չի բերում ոչ մի նմանատիպ օբյեկտի. խոսքը հավաքույթի վերջում սեղաններից հատկապես քաղցրավենիքի ու չօգտագործված խմիչքի անհետանալու մասին է:Հուսով եմ Ձեր իսկ շահերից ելնելով՝ հաշվի կառնեք մեկնաբանություններս, և եթե երբևէ, իհարկե իմ կամքից անկախ, հրավիրված կլինեմ այդտեղ միջոցառման, կարծիքս հաճելիորեն փոխվի:

    facebook ok twitter vkontakte linkedin