As the administrator of HELPME.AM website, "HELP ME" LLC authorizes people to use the
services of this website in compliance with the rules below. Access to any service of this
website will constitute an unconditional acceptance of the
terms and conditions of the User
Agreement.
Ira Ira
Պատմամշակութային արժեք
Լոռի բերդը Ստեփանավանի տեսարժան վայրերից է: Այն Հայաստանի պատմամշակութային կարևոր հուշարձաններից է, որը կառուցվել է 11-րդ դարի սկզբին և մինչև հիմա պահպանել է իր անառիկ տեսքը: Հոգևոր հանգստություն է պարգևում եկեղեցի-մատուռը՝ իր գեղեցիկ խաչքարերով: Հետաքրքիր են նաև բաղնիքներից մնացած ավազանները: Իսկ կիրճի ներքևի մասում գտնվում է միջնադարյան կամուրջը: Ես երևի այն մարդկանցից եմ ,ովքեր նախընտրում են իրենց արձակուրդն անցկացնել Հայաստանում ՝ վայելելով աննման բնությունն ու միևնույն ժամանակ բացահայտել մեր փոքրիկ Հայաստանի բազմաթիվ տեսարժան վայրեր։ Լոռի բերդ այցելել եմ նախանցյալ տարի և շատ եմ տպավորվել:Հայաստանի պատմամշակութային արժեքները լավ ճանաչելու համար խորհուրդ կտայի անպայման այցելել նաև Լոռի բերդ:





