As the administrator of HELPME.AM website, "HELP ME" LLC authorizes people to use the
services of this website in compliance with the rules below. Access to any service of this
website will constitute an unconditional acceptance of the
terms and conditions of the User
Agreement.
Ռիտա Ջանոյան
Մեծն Մարտիրոս Սարյանը ասել է. «Մարդը բնություն է, բնությունը` մարդ»:Այս խոսքերի իմաստը հասկանում ես, երբ տեսնում ես բնության անձեռակերտ հրաշքը՝ քարերի սիմֆոնիան: Առաջին հայացքից դժվար է պատկերացնել, որ այդ արհեստական թվացող ժայռերը, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից ստեղծել է բնությունը: Իսկ երբ մտովի տեղափոխվում ես բազալտե սյուների առաջացման դարաշրջան, արյունը երակներիդ մեջ սառչում է, աչքիդ առաջ գալիս է հրաբխականության ակտիվ ժամանակաշրջանը, երբ լավաների հրաշեջ լեզվակները դանդաղորեն շարժվել են տարբեր ուղղություններով, սառչելու ու բյուրեղացման արդյունքում առաջացրել բազալտե երգեհոնը կամ քարերի սիմֆոնիան: Լինել Գառնիում ու չտեսնել Գառնիի ձորը իր անձեռակերտ հրաշքով հավասար է ոչինչ չտեսնելուն: