Дом-музей Ованеса Туманяна в Дсехе - HelpMe.am

Дом-музей Ованеса Туманяна в Дсехе

star
5
comment 2
№ 8 из 277 - Достопримечательности - Ереван
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Армения, Область Лори, Дсех село
+374 77 906989
В 1939 году отчий дом величайшего армянского поэта Ованеса Туманяна (1869-1923), находящийся в селе Дсех Лорийского рагиона, получил статус дома-музея, в котором хранятся около 300 ценных экспонатов, связанных с жизнью и творчеством гениального писателя. Во дворе установлен бюст работы А. Урарту (1953г.) и построена часовня (1994г.), где покоится сердце поэта.
user
* Все отзывы пройдут модерацию перед отправкой
Приложить фото
  • 49 33
    Беглар Чрагян Отзыв понравился: 1
    star

    Հովհաննես Թումանյանի թանգարան

    Ինչպես կարելի է Հայ մարդուն հետաքրքիր չլինի այն մարդու թանգարանը ով մեր Հայ ազգի ամենայն բանաստեղծն է:Խոսենք թանգարանի մասին, Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենը բանաստեղծի դուստրն է Աշխեն Թումանյանը։ Թանգարանի ցուցանմուշներն են ձեռագրերի պատճենները, ֆոտոփաստաթղթերը և Թումանյանի ինքնատիպ ստեղծագործությունների բնօրինակները։ Այստեղ պահվում են ավելի քան 18.000 ցուցանմուշներ։Թանգարանը գտնվում է ամենայն հայոց բանաստեղծՀովհաննես Թումանյանի հայրական տանը՝Լոռու մարզի Դսեղ գյուղում:Թանգարանը կազմված է երկու հարկից, Առաջին հարկում են գտնվում հացատունը, մեծ օթախը և երկու ցուցասրահ։ Վերջին երկուսում ներկայացված ցուցանմուշները պատմում են Թումանյանի տոհմաբանության, ծնողների,Թիֆլիսում ուսումնառության տարիների, գրողի գրական-հասարակական գործունեության մասին։երկրորդ հարկում գտնվող երկու սրահում ցուցադրված են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը և անձնական իրեր։Այնտեղ նաև կա Մատուռ, որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը:15283738985475_0eb4b7d92358a0d2400352e9af6de2e7.jpg15283739083534_2777fae84e512271a75a69cae4568cf2.jpg15283739153061_84d5a724a6a4605df5af9330d2e74abe.jpg15283739206903_90d19f8ec72dffd65e2fad292e33afaf.jpg

    facebook ok twitter vkontakte linkedin

  • 2
    Irina Galstyan
    star

    Յուրաքանչյուր հայ, ով սիրում է հայ գրականությունը, պետք է այցելի Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը՝ նրա հայրական տունը Լոռու մարզի Դսեղ գյուղում: Գտնվելով Լոռվա չքնաղ բնության գրկում, ավելի լավ ես զգում և հասկանում Թումանյանի ստեղծագործությունները: Մեծ գրողի տուն-թանգարանում պահպանվում են նրա կյանքն ու գործը ներկայացնող բազմաթիվ արժեքավոր նմուշներ: Երկհարկանի տան առաջին հարկում են գտնվում հացատունը, մեծ օթախը և երկու ցուցասրահ: Երկրորդ հարկում գտնվող երկու սրահում ցուցադրված են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը և անձնական իրեր: Բակում տեղադրված է գրողի կիսանդրին և կառուցված է մատուռ, որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը: Տուն-թանգարանի դիմացից երևում է Չաթինդաղ լեռը, որտեղից մեծ բանաստեղծը հիացել է Լոռվա չքնաղ բնությամբ և նկարագրել այն:15283023263893_1120c4baf4aba325ccd7658b10ce943f.jpg15283023464289_9be65eaf8d2b526d75059345e2e1e05f.jpg15283023824348_d0e479f3390a005df0d12638bf88990f.jpg15283024118559_e5d0ef5496ad25efa600100baa168c3f.jpg1528302427202_91175aa0d93d59440b7fdde5ea19dba4.jpg15283024642439_5ac895fe6d26e0657de95033d3e32530.jpg15283024926863_efe3f18ea49c0a19c66b5d435fc55684.jpg15283025062264_c6b092aee8360a6d97793c8cda9ca396.jpg15283027859473_39431da823a5bf1d6fe590d6a7713aa1.jpg

    facebook ok twitter vkontakte linkedin